«Հեղափոխական» Աժ-ի «ամենա-ամենաները»

7-րդ գումարման ԱԺ-ն մեկնել է արձակուրդ, այնպես որ ճիշտ ժամանակն է գնահատելու համար հեղափոխական խորհրդարանի գրանցած միջանկյալ արդյունքները: Այս ընթացքում ԱԺ-ն ընդունել է 143 օրենք, որոնցից 6-ը «մայր» օրենքներ են, 137-ը՝ փոփոխություններ և լրացումներ, իսկ 11-ը՝ օրենք-համաձայնագրեր: 80 օրենք ընդունվել է երկրորդ հերթական նստաշրջանի, իսկ 63-ը՝ արտահերթ նստաշրջանների ընթացքում: Ընդունված օրենքներից 8-ի հեղինակը Ազգային ժողովի պատգամավորներն են, 4-ինը՝ խմբակցությունները, իսկ 131-ի հեղինակը՝ Կառավարությունը: Նշված ժամանակահատվածում ԱԺ ընտրել կամ նշանակել է՝- ԲԴԽ՝ 2 անդամ,- ՍԴ 1 դատավոր- ՀՀ ՏՄՊՊՀ 7 անդամ,- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 5 անդամ: Ելույթներ չեն ունեցել ու հարցեր չեն տվել «Իմ քայլը» դաշինքից Աթաբեկ Վարդանյանը, Մաթևոս Ասատրյանը, Արման Բոշյանը, Գոռ Գևորգյանը, Հայկ Գևորգյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սեդրակ Թևոնյանը, Երջանիկ Հակոբյանը, Կնյազ Հասանովը, Արթուր Հարությունյանը, Արգիշտի Մեխակյանը, Արսեն Միխայելովը, Արտաշես Պետրոսյանը, Կարեն Սարուխանյանը, Հակոբ Սիմիդյանը, Սողոմոն Սողոմոնյանը, Ռուբիկ Ստեփանյանը, Տիգրան Ստեփանյանը և Անդրանիկ Քոչարյանը։ Իշխող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ամենաշատը Հայկ Կոնջոյանն է կողմ քվեարկել՝ 66 անգամ։ Կոնջոյանը 10 անգամ դեմ է քվեարկել, ձեռնպահ չի եղել, նիստերից չի բացակայել, հարց չի տվել, բայց 4 անգամ ամբիոնից ելույթ է ունեցել։ Ամենաքիչը կողմ է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ 25 անգամ, 6 անգամ՝ դեմ է քվեարկել, իսկ նիստերից բացակայել է 42 անգամ։ Ռուբեն Ռուբինյանը նաև ամենաշատ բացականեր ունեցող պատգամավորն է։ Ռուբինյանը 42 նիստի չի ներկայացել։ Ռուբինյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է և բացակայություններ մեծապես պայմանավորված է հենց այս հանգամանքով։ Ամենաշատ քննարկված պատգամավորները նույնպես Իմ Քայլից էին. Մասնավորապես խորհրդարանի Նյու Շմայս հռչակված Հայկ Սարգսյանը, ով գրեթե ամեն ամիս հայտնվում էր սկանդալների կիզակետում, իր մտքի գոհարներով հայտնի Լենա Նազարյանը և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Վերջիններիցս հետ չեն մնացել նաև թիմակիցները, քաղաքական մտքի շեդեվռներից ամենաթարմը թերևս Հովիկ Աղազարյանի առաջարկն էր՝ ՍԴ փոխարեն ստեղծել վերջինիս լիազորություններով օժտված մեկ այլ ինստիտուտ: Իրականում, նոր ԱԺ-ն գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդից: Ինչպես երևում է, այսօր էլ օրենսդրական նախաձեռնությունների առյուծի բաժինը գալիս է խորհրդարան գործադիր մարմնից, մինչդեռ տրամաբանական կլիներ, որպեսզի երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտը ավելի ակտիվ կատարեր իր վրա դրված պարտականությունները:
Աղբյուրը` http://lurer.com