Շքեղ տնից տեղափոխվել է հայրական տուն

«Ժամանակ» թերթը գրում է.

«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախարար նշանակվելուց հետո իր տանից տեղափոխվել է հայրական տուն: Պատճառն այն է, որ Բադասյանի տունն այնքան շքեղ է, որ նա մտավախություն ունի, որ այն մամուլի միջոցով կարող է հանրային քննարկման առարկա դառնալ: Իսկ նախարարը չունի այն հարցի պատասխանը, թե ինչ միջոցներով է ինքը նման սեփականություն ձեռք բերել»: