«Ես որևէ մեկի հետ որևէ թելերով կապված չեմ». Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հերքում է լուրերը, որ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նշանակվելու է Կենտրոնական բանկի նախագահ: «Ինձ հետ նման քննարկում չի եղել»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց նա՝ խոստանալով իր ապագա ցանկությունների մասին նախօրոք հայտնել: Ռոբերտ Քոչարյանի հետ բազմաթիվ թելերով կապված լինելու վերաբերյալ տարածված լուրերին ի պատասխան՝ Մ. Գրիգորյանը հայտարարեց. «Անլուրջ է: Հիմա շփում, կարծում եմ, ֆիզիկապես էլ դժվար թե հնարավոր լինի ունենալ: Բայց ես որևէ մեկի հետ որևէ թելերով կապված չեմ»: