Տուգանելը արդյունք չի տալիս. նոր նախագծի նպատակը կարգազանց վարորդներին երթեւեկությունից հեռացնելն է. Փաշինյան

Ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթեւեկությունից հեռացնելն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին խոշոր ու ողբերգական ավտովթարներին:

«Այսինքն այն վարորդները, որոնք պարբերաբար եւ չարամիտ խախտումներ են թույլ տալիս, նրանք պետք է երթեւեկությունից ընդհանրապես հեռացվեն: Նախագիծն ԱԺ-ում է եւ կարծում եմ՝ ԱԺ-ի հետ պետք է քննարկենք, թե ինչ ժամկետներում կարող ենք նախագիծը հնարավորինս շուտ ընդունել: Այս հարցով կառավարությունը եւ ոստիկանությունը պետք է սրետորեն համագործակցեն ՀԿ-ների հետ:

Աղբյուրը` http://news.am