ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՇՄԱՅՍԻՆ.ՆԻԿՈԼԻ ԲԱԺԱԿԱՃԱՌԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԸ

Երեկ Սինգապուրում ՀՀ վարչապետի եւ տիկնոջ պատվին տրված ճաշի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բաժակաճառում Սինգապուրին ուղղված գեղեցիկ խոսքեր է ասել, հետո նշել․ «Մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյուները, այսօր դարձել են նաեւ Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները»:
«Մերիտոկրատիա»՝ բառացի նշանակում է «արժանիների իշխանություն»։ Երեկ այդ «արժանիներից» մեկը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, իր փաստաբանի շուրթերով հայտարարել է, որ դիմել են ԶԼՄ-ների դեմ քրեական գործ հարուցելու եւ «որոշ լրատվամիջոցների գործունեությունը դադարեցնելու» պահանջով, քանի որ նրա դեմ հրապարակումներն «ազգային անվտանգության խնդիր» են։ Ազգիս արժանավոր զավակը չգիտի, որ ԶԼՄ-ների դեմ քրեական գործ հնարավոր չէ հարուցել, առավել եւս՝ կասեցնել։ Նման բաներ անգամ Շմայսը չէր ասում, իսկ 37 թվից հետո նման բան անողներ էլ չեն եղել։
Աղբուրը` hraparak.am