Ինչպես ազատվել «գլխից էլ, գլխացավից էլ». Վեթինգի կենթարկվեն նաև ԶԼՄ-նե՞րը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի աղբյուրների պնդմամբ, իշխանական կուլիսներում ակտիվորեն կարծիքներ են շրջանառվում այն մասին, որ դատական համակարգից հետո, իսկ ավելի լավ է՝ հընթացս, անհրաժեշտ է այսպես ասած, «վեթինգի» ենթարկել մի քանի լրատվամիջոցների:

Ըստ նույն այդ տեղեկությունների, իշխանությունները մեծագույն ցանկություն ունեն մասնավորաբար փակված տեսնել «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը: Հասկանալի է, որ հազիվ թե բանը հասնի հեռուստաընկերության մուտքը շրջափակելուն, քանզի դժվար չէ պատկերացնել դրա հետևանքները:

Ըստ շրջանառվող լուրերի, «լավագույն» տարբերակը համարվում է պետական կառույցների, մասնավորաբար՝ ՀՌՀ-ի և ՊԵԿ-ի գործիքակազմը կիրառելը, ինչի հետևանքով հնարավոր կլինի ազատվել «գլխից էլ, գլխացավից էլ»:

Մեր աղբյուրների պնդմամբ, սակայն, իշխանությունների մեջ էլ քիչ չեն այնպիսիք, որոնք կտրականապես դեմ են ցանկացած ԶԼՄ-ի դեմ իրականացվող ցանկացած քայլի: Ժամանակը ցույց կտա, թե որ մոտեցումը կհաղթի իշխանության ներսում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»  թերթի՝ 12.06.19թ. համարում: