Դավիթ Անանյանը կիսում է տեսակետը, որ համահարթ հարկման հարցում սոցիալական անարդարություն կա

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ որպես տնտեսագետ կիսում է տեսակետը, որ համահարթ հարկման հարցում սոցիալական անարդարություն կա: Սակայն, ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Անանյանը, ամբողջ աշխարհում կա հարկման 3 մեխանիզմ, առաջինը՝ սահմանվում է 1%, ոչ թե սանդղակ և միժամանակ սահմանվում է նվազագույն շեմ, որի դեպքում փոքր եկամուտ ստացողը ավելի քիչ է հարկվում, երկրորդը՝ կա հարկման սանղակ, ինչն այսօր մենք ունենք, երրորդը՝ սանդղակի հետ միասին կա նաև շեմ:

«Այս երեք տարբերակներից բոլորը քննարկվել են կառավարությունում և դրա արդյունքում ընտրվել է այն, ինչ ներկայացվել է Ազգային ժողով: Ես չեմ հականում ասել, որ դա ամենալավն է, բայց մենք պետք է հանրությանը մի շատ կարևոր բան ասենք՝ անձի հարկումը պետք է նայել գույքի և եկամուտների հարկման հետ միասին:

Եկամտային հարկի համահարթ տոկոսադրույքը, դրա նեգատիվ էֆեկտը, կամ սոցիալական անարդարության վերաբերյալ այդպիսի տեսակետը հարթվում է գույքային հարկի պրոգրեսիվ համակարգի ներմուծմամբ: Եթե մենք այս ամբողջականության մեջ ենք նայում խնդիրը, ես այդտեղ որևէ մասնագիտական խնդիր չեմ տեսնում: Ուղղակի հանրությանը պետք է կարողանանք սա ներկայացնել»,- ասաց Դ.Անանյանը:

Համահարթ հարկման ներդրումից հետո հարկային եկամուտների նվազումը գնահատված է 17-19 մլրդ: ՊԵԿ նախագահի խոսքով՝ տարբերակներից ընտրվել է նա, որը պակաս ազդեցություն ունի բյուջեի վրա:

168.am