Գլխավոր Քաղաքականություն «Բնականաբար, այս մեքենան ևս մեր ընտանիքի հետ որևէ առնչություն չունի». Հայկ Սարգսյան

«Բնականաբար, այս մեքենան ևս մեր ընտանիքի հետ որևէ առնչություն չունի». Հայկ Սարգսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոմանք մամուլի ազատությունը դիտում են որպես ստի ու կեղծիքի տարածման ազատություն: Ամենաաբսուրդը այն է, որ ստի քարոզն սկսել են կատարել antiFake.am կոչվող նոր կայքով, որի կարգախոսն է` «Բացահայտե՛ք կեղծիքը մեր միջոցով»: Բնականաբար, այս մեքենան ևս մեր ընտանիքի հետ որևէ առնչություն չունի և եթե այն օրենքի խախտումով է շահագործվում, հույս ունեմ` ոստիկանությունը կանդրադառնա «02» հաղորդման շրջանակներում: Երկար չգրելու համար պարզապես մեկնաբանությունում կտեղադրեմ կայքի տիրոջ լուսանկարը»: