Էկոնոմիկայի փոխնախարարներ են նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Էկոնոմիկայի փոխնախարարների նշանակելու մասին:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Քամալյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արտակ Քամալյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,-ասված է համաձայնագրում։

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակվել նաև Ավագ Ավանեսյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Ավագ Ավանեսյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»։

tert.am