Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները ստորագրել են մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին համաձայնագիրը

Մայիսի 26-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, մասնավորապես.

«ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը

«ՀՀ և ՉԺՀ միջև հանձնման մասին» պայմանագիրը

«ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության միջև ՀՀ-ից ՉԺՀ արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժական ոլորտում և բույսերի պահպանության մասին» արձանագրությունը

Այդ մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

tert.am