«Մինչև իշխանության հստակ քայլերն ու հաստատակամությունը չերևա, որևէ դատավոր հրաժարական չի տալու». «Ժողովուրդ»

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է դատաիրավական ոլորտում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին:

«Վստահ եմ՝ մինչեւ իշխանության հստակ քայլերն ու հաստատակամությունը չերեւա, որեւէ դատավոր հրաժարական չի տալու: Հատկապես վերջին տարում մեր երկրում խոսքը ոչ միշտ է գործի վերածվում: Տեսնենք՝ առաջիկա օրերին ինչ զարգացումներ կլինեն: Իրավիճակը լավագույններից չէ, ինչպես ասում են, բայց անլուծելի խնդիր չկա: Աշխատել է պետք»,- ասել է նա:

Միաժամանակ, Մանուկյանի համար արդեն ծիծաղելի է հեղափոխություն, հակահեղափոխություն արտահայտություններն օգտագործելը:

«Ի՞նչ ասել է հեղափոխական, գործադի՞րն է հեղափոխական, որտեղ 99 տոկոսով նախկին համակարգից եկած կադրերն են աշխատում, թե՞ օրենսդիրը, որն իր աշխատաոճով, պրոֆեսիոնալիզմով ու տեմպերով զիջում է նույնիսկ ՀՀԿ-ի խորհրդարանին»,-ասել է նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: