Փաստաբանը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Փաստաբան Հրանտ Անանյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Նա տեղեկացրել է, որ այսօր առավոտյան խոչընդոտվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի մուտքը դատարան:

Մի խումբ անձինք դատավորի նկատմամբ բռնություն են գործադրել, ինչի հետևանքով նա ընկել է գետնին։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչին հետևվող քաղաքացիներն արդեն փակել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ելքերն ու մուտքերը:

Դատավոր Դավիթ Բալայանը փորձել է մտնել դատարան, սակայն քաղաքացիներն քաշքշել են նրան և արգելել նրա մուտքը:

Դատավոր Բալայանը փորձել է դատարան մուտք գործել անցակետի պատուհանից, սակայն ընկել է: