Հեռախոսազրույց ունեցա Արամ Ա-ի հետ, նրան ներկայացրի Հայաստանում ընթացող գործընթացները. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ընթացող գործընթացների առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:

Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:

Նրան ներկայացրի Հայաստանում ընթացող գործընթացները՝ արձանագրելով, որ տեղի է ունենում ժողովրդի, այսինքն՝ սահմանադրական իշխանության ամրապնդման՝ մասնավորապես անկախ եւ անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացներ, որոնց էության եւ բովանդակության մասին կխոսեմ քիչ անց՝ նախատեսված ելույթում»:

tert.am