Դոն Պիպոյի շակալները՝իշխանության ապավեն

Hayeli.am-ը գրում է.  Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությամբ Հայաստանի իշխանությունների պատերազմ են սանձազերծել միասնական Հայաստանի դեմ: Դատավարության ընթացքից եւ դատարանից դուրս կատարվող գործընթացներից կարող ենք փաստել, որ խնդիր է դրված մինչեւ վերջին խազը պառակտել ազգը, խորացնել ղարաբաղցի-հայաստանցի անջրպետը, որը, անշուշտ, վտանգավոր հետեւանքներով է հղի: Բանը հասել է նրան, որ իշխանության համար վարձու ցուցարարները բերանները շաղ են տվել արցախյան ազատամարտ անցած, իրենց կյանքով հերոսացած Արցախի նախկին եւ ներկա նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հասցեին: Մարդիկ, որոնք հասկանալով, թե ուր կարող է տանել այս շինծու քրեական գործը եւ ընդհանրապես այս դատավարությունը, մարդիկ որոնք սովոր չեն դավաճանել ընկերոջը, խփել ընկածին, որոնք պետական մտածողություն ունեն ու այսօր կանգնել են իրենց ընկերոջ կողքին, այսօր ակամայից հայտնվել են իշխանության եւ նրանց սպասարկու քրեական հեղինակությունների շակալների թիրախում: Ոմն Հայկազ Մակարյան վիրավորական արտահայտություններ է թույլ տվել դատարան եկած նախագահների հասցեին, սույն վարձու ցուցարարը ,ըստ տեղեկությունների, իշխանությունների սիրելի դարձած Դոն Պիպոյի անձնական օգտագործման ցուցարարն է ,նրա անձնական օգտագործման թաշկինակը ու տարբեր առիթներով իր գոյության մասին զգացնել է տվել: Հիմա էլ նա ակտիվ մասնակցում է ընդդեմ Քոչարյանի ցույցերին, իհարկե, ըստ ամենայնի՝ տերերի պատվերով, որոնք իրենց պարտքն են համարում իշխանությանը ծառայել օդում, ջրում, թե ցամաքում: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նյութի աղբյուրը` Yelaket.am