Չեմ կարծում, որ Արցախի իշխանությունը պաշտոնապես աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին. Ալեն Սիմոնյան

«Ես չեմ կարծում, որ Արցախի իշխանությունը պաշտոնապես աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին, դա իշխանության մեջ գտնվող անհատների աջակցություն է»: Մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում այս մասին կարծիք հայտնեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այն հարցին, որ Քոչարյանը փորձում է իր շուրջ միավորել ընդդիմությանը, և նրան իրենց աջակցություն են հայտնում նաև Արցախի իշխանությունները:

«Դա իրենց գործն է, իրենց խնդիրը, ՀՀ-ն և իր ներքին գործերն ունի՝ Քրեական դատավարության օրենսգիրքը, մնացածը, կարծում եմ, դատարանն իր պատասխանը միանշանակ կտա»,-Սիմոնյանը նա:

Ինչ վերաբերում է Քոչարյանի շուրջ ձևավորվող ընդդիմությանը, նաև Արցախում ՀՅԴ-ի կողմից կազմակերպված ֆորումին, ապա նշեց, որ չի կարծում, որ դա կստացվի, քանի որ բոլորին է հայտնի մարդկանց վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ:

«ՀՀ իշխանության աջակիցը հայ ժողովուրդն է: Թե ով որտեղ կհավաքվի, իրար որտեղ կենաց կասեն, իրար ով նամակ կգրի, իրենց հին օրերը կհիշի, դա իրենց խնդիրն է: ՀՀ իշխանության ամենամեծ դաշնակիցը ՀՀ ժողովուրդն է: Ավելի լուրջ մրցակից եմ համարում մեր գործող ընդդիմությանը, խորհրդարանական մեր ընդդիմության գործընկերներին, իսկ նախկին բեկորները, որ միավորում են մի նպատակով, որ փրկեն այն ամենը, ինչ ժամանակին արել են, փրկեն իրենց»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

tert.am