«Իշխանությունն այս վտանգավոր երևույթների նկատմամբ ցուցաբերում է հանցավոր հանդուրժողականություն». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում մեծ թափով իրականացվում է պղծության, տրանսգենդերության ու համասեռամոլության քարոզ: Իշխանությունը, Փաշինյանի գլխավորությամբ, այս վտանգավոր երևույթների նկատմամբ ցուցաբերում է հանցավոր հանդուրժողականություն: Համասեռամոլները ոստիկան ապտակեցին, իշխանությունը լռեց, ԱԺ-ում տրանսգենդերը քարոզ արեց, իշխանությունը ևս չդատապարտեց: Հիմա էլ գրքերի շնորհանդեսներ են կազմակերպում և թիրախավորում 3-6 տարեկան երեխաներին: Քիչ է` իրենք չեն դատապարտում, մեզ՝ դատապարտողներիս, անվանում են քաղաքական գեղցիներ: Ավելի լավ է մեղադրվել քաղաքական գեղցիության մեջ, քան ձեր նման լինել քաղաքական տրանսգենդերիզմի ակտիվիստներ:

Հ. Գ. Չնայած Նիկոլն ասում էր` իզմեր չունի, բայց այստեղ էլ է սուտ խոսել: Նա ունի իզմեր: Նրա իզմերն են պոպուլիզմը և քաղաքական տրանսգենդերիզմը»: