Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպե՞լ են. պարզաբանում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չեն հանդիպել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը` հերքելով նրանց հանդիպման մասին մամուլում շրջանառվող լուրը։

«Նման հանդիպում չի կայացել»,–ասաց Պետրոսյանը։

Նշենք, որ Սարգսյանների հանդիպման մասին լուրը գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը` հայտնելով նաև հանդիպման որոշ մանրամասներ. «Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը նեղացած է, քանի որ Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում «բերեց» իր իշխանությունը, ինքը, բայց նախագահը սատարում է ներկայիս իշխանությունների աշխատաոճը»։

armeniasputnik.am