ԵԱՏՄ-ն Հայաստանի համար չի լինելու անսահմանափակ անվճար օգնություն, իսկ Հայաստանի ամերիկամետ վարչապետը հասկանում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալ չի կարող. Մատվեյչև. Tert.am

Եթե որևէ մեկը հույս ունի, որ Հայաստանի օգտին լինելու է անվճար հրաշք, որ ԵԱՏՄ-ն լինելու է անսահմանափակ անվճար օգնություն, սխալվում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» պետական համալսարանի պրոֆեսոր Օլեգ Մատվեյչևը: Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ն մաքսային միություն է, որը հնարավորություն է տալիս արտադրանքը տարածել ողջ միության տարածքով, ինչը Հայաստանը կարող է անել: Մատվեյչևը նշեց, որ եթե ՀՀ-ին ԵԱՏՄ-ն ձեռնտու չլիներ, ապա պաշտոնական Երևանը կարող էր դուրս գալ միությունից, բայց «նույնիսկ ՀՀ ամերիկամետ վարչապետը նման քայլի չի գնում»:

– Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանում հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միությունն, ըստ էության, կայացել է, բայց կան որոշակի խնդիրներ: Հայաստանում փորձագիտական որոշ շրջանակներ չեն համաձայնել այն մտքի հետ, որ ԵԱՏՄ-ն կայացած կառույց է՝ նշելով, որ առկա բազում խնդիրները չեն թողնում միությանը կայանալ: Համաձա՞յն եք:

– ԵԱՏՄ-ն մեծանում է, մենք տեսնում ենք, որ շատ երկրներ գոհ են, անդամակցում են ԵԱՏՄ-ին, տնտեսական նվաճումներ ունեն: Եթե միությունը չբավարարեր որևէ պետության, չլիներ շահավետ, անդամ–երկրները վաղուց դուրս կգային ԵԱՏՄ-ից: Հայաստանին էլ ոչինչ չի խանգարում դուրս գալ միությունից, բայց չնայած նրան, որ իշխանության ղեկին ամերիկամետ գործիչ է և նա հաճույքով դուրս կգար հնարավոր ամեն տեղից, չի գնում այդ քայլին, որովհետև տիրապետում է փաստերին, լավ հասկանում է, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, դա առաջին հերթին կվնասի Հայաստանին:

Եթե որևէ մեկը հույս ունի, որ Հայաստանի օգտին լինելու է անվճար հրաշք, որ ԵԱՏՄ-ն լինելու է անսահմանափակ անվճար օգնություն, սխալվում է: Սա մաքսային միություն է, որը հնարավորություն է տալիս արտադրանքը տարածել ողջ միության տարածքով, ինչը Հայաստանը կարող է անել: Եթե Հայաստանին ձեռնտու չէր ԵԱՏՄ-ն, կրկնում եմ, կարող էր դուրս գալ:

– Ամերիկամետ ասելով նկատի ունեք Նիկոլ Փաշինյանի՞ն: ՀՀ վարչապետը Ձեր կարծիքով ամերիկամե՞տ է:

– Այո, նրան նկատի ունեմ: Ես մարդ եմ, ով լավ գիտի, թե ինչ մարդիկ են մասնակցել որոշումներին, երբ, ինչպես, գիտեմ, թե ինչպես են արվում գունավոր հեղափոխությունները: Ես անձամբ ծանոթ եմ բազմաթիվ քաղտեխնոլոգների հետ Ուկրաինայում, Հարավսլավիայում, Վրաստանում, ովքեր աշխատել են նաև Հայաստանում: Ես գիտեմ, թե ինչ գումարներ են ծախսվել, ինչ պրոյեկտներ են իրականացվել տարիների ընթացքում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: