«Գլխավոր մեղադրողը Նիկոլ Փաշինյանն է, գլխավոր մեղադրյալը Ռոբերտ Քոչարյանն է, իսկ գլխավոր վկան՝ Սիլվա Համբարձումյանը»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի կարծիքով՝ իշխանությունը մեկ տարվա ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներում:

«Արդարադատության ոլորտն ամենախայտառակն է. այսօր ՀՀ-ում կա գլխավոր մեղադրող, դա Նիկոլ Փաշինյանն է, նշանակված է գլխավոր մեղադրյալ, դա Ռոբերտ Քոչարյանն է, իսկ գլխավոր վկան Սիլվա Համբարձումյանն է: Կոպիտ ասած՝ այս ուղղությամբ է գնում ամեն ինչ: Արդարադատության ոլորտը երբեք նման խայտառակ ձևով կախված չի եղել գործադիրից: Քոչարյանի դատավարությունը շինծու է. չեն կարողանում մեղադրանքը ձևակերպել: ԽՍՀՄ գլխավոր դատախազ Վիշինսկին ասում էր՝ մարդը լինի, հոդվածը կճարվի: Հիմա մարդը կա՝ հանձին Ռ. Քոչարյանի, բայց հոդվածը չեն կարողանում հարմարեցնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Հարությունյանը:

Անի Կարապետյան

168.am