Ռուսաստանի սուվերեն իրավունքն է՝ Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալ, թե չտալ. Զեյնալյան

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն օգտագործել է պաշտպանվողի իր իրավունքն ու ձերբակալվելուց հետո խնդրել է Ռուսաստանի իշխանություններին քաղաքական ապաստան տալ իրեն: Եվ հիմա Ռուսաստանի սուվերեն իրավունքն է որոշելը՝ տալ այդ ապաստանը, թե ոչ: Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ կարծիք կա, որ Պողոսյանն այդ ամենն անում է Հայաստան արտահանձնման որոշումը ձգձգելու համար: Զեյնալյանի խոսքով՝ եթե հիմա նա դիմում է, ապա փորձում է բողոքարկել որոշումը և այլն, ապա դա բավական երկար կտևի, ու Պողոսյանը ժամանակ կշահի:

Աղբյուրը՝  shantnews.am