Դավիթ Սանասարյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են վարչապետի առանձնատանը

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի ժամանակ Դավիթ Սանասարյանը հաստատեց, որ նախորդ շաբաթ օրը կառավարական առանձնատանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սակայն նա հրաժարվեց մանրամասներ, թե ինչ են քննարկել հանդիպման ընթացքում:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ քննիչի որոշմամբ նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր հայտարարել էր, որ քրեական գործով փաստական տվյալները բավարար են եղել Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար։