Նուրսուլթան Նազարբաևը նամակներ է գրել Հայաստանի երեք նախագահներին

Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը տեղեկացրել է, որ Նուրսուլթան Նազարբաևը շնորհակալական նամակներ է ուղարկել Հայաստանի երեք նախագահներին:

«Պարոն Նազարբաևը Հայստանի երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, շնորհակալական նամակներ է ուղարկել երկրի ղեկավարի պաշտոնում իր գործունեության ժամանակահատվածում համատեղ աշխատանքի համար՝ գոհունակություն հայտնելով միջպետական համագործակցության ոլորտում ձեռք բերված արդյունքների վերաբերյալ», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Թիմուր Ուրազաևը:

Վերջինս հավելել է, որ նման նամակներ են ուղարկվել աշխարհի պետությունների բոլոր ղեկավարներին, որոնց հետ երկրի ղեկավարը համագործակցել է Ղազախստանի անկախության տարիներին՝ կառուցելով աշխարհի նոր ճարտարապետությունն ու տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությունը: