ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ագրարային համալսարան կատարած այցից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Վարչապետին հիշեցրին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Քաղաքացու օր հռչակելու կառավարության նախաձեռնության մասին ասել էր՝ կառավարությունն ինքն իրեն մեծարելու օր է ընտրել, նաև նշել, որ քաղաքացին այսօր սոսկ հպատակ է: Մարուքյանի խոսքին արձագանքելու, մեկնաբանելու հորդորին Փաշինյանը պատասխանեց.
«Ի՞նչ կա այդտեղ մեկնաբանելու: Այսինքն՝ եթե հետ վերադառնանք, տեսնենք՝ մի տարի առաջ էս օրերին ինչ էր հայտարարում պարոն Մարուքյանը, կարող է շատ բան ավելի հասկանալի դառնա»: