Մի քանի ոլորտներ կան, որոնք դուրս են մնացել հարկային արտոնության ռեժիմից

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ՓՄՁ աշխատանքային խմբի անդրանիկ նիստին քննարկել է ՓՄՁ շահերին վերաբերող խնդիրները և Հարկային փոփոխությունների նախագծում առկա խնդրահարույց 8 կետերը, որոնք ներկայացրել է ՓՄՁ ասոցիացիայի հիմնադիր խորհրդի անդամ Հակոբ Ավագյանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հ. Ավագյանը, կարևորելով երկխոսությունը օրենսդիր մարմնի հետ, ընդգծեց, որ քննարկումը որոշումից առաջ սկսելը ճիշտ է, քանի որ նմանատիպ հանդիպումների ընթացքում ոլորտի շահերը ներկայացնողների կողմից բարձրաձայնվում են հնարավոր ռիսկերը:

Հարկային օրինագծի նորարարություններից մեկը, ըստ հեղինակների, գերփոքր ընկերություններին կամ միկրոբիզնեսին արտոնություններ շնորհելու վերաբերյալ կետն է, ինչը ընկերություններին դուրս կբերի ստվերից, և նրանք կհայտարարագրեն իրենց շահույթը: Մինչդեռ Հակոբ Ավագյանի դիտարկմամբ՝ գերփոքր ընկերությունների համար, որոնք ունեն ցածր աշխատավարձով աշխատակիցներ, 23 տոկոսը ծանր հարկային բեռ է:

Ըստ Ավագյանի՝ խնդրահարույց է նաև այն,որ թեև սկսնակ ընկերությունների համար սահմանվում է պետական հարկերից ազատման ռեժիմ, սակայն ի տարբերություն այսօրվա գործող ընտանեկան ձեռնարկատիրությունը հարկերից ազատելու ռեժիմի, մի քանի ոլորտներ կան, որոնք դուրս են մնացել արտոնության ռեժիմից:

Մանրամասն՝ տեսանյութում: