ԱՄՆ-ն չի ներում Հայաստանին. Դավիթ Տոնոյանը որեւէ հանդիպում չի ունեցել Պենտագոնում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 26-ին ՄԱԿ-ի՝ պաշտպանության նախարարների խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը որեւէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունում՝ Պենտագոնում:

ԱՄՆ իշխանություններն այդպես էլ չեն կարողանում մարսել Հայաստանի՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու որոշումը եւ ամեն հարմար առիթով ի ցույց են դնում իրենց վերաբերմունքը»: