Կառավարության հերթական նիստին ներկայացվեցին գյուղատնտեսության ոլորտին վերաբերող բազմաթիվ նախագծեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե դա ինչի հետ է կապված:
«Հնարավոր է, որ փակվելո՞ւ հետ է կապված, եկեք բոլոր նախարարությունները փակենք, որ այսքան ակտիվ լինեն: Կառավարությունը չի հասցնում գյուղանտեսության նախարարության հետևից»,- կատակեց վարչապետը:
Նշենք, որ կառավարությունը քննարկեց և ընդունեց «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագիրը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին, կառավարության նախկին որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերը: