Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվում է. «Փաստ»

Մի շարք պաշտոնյաների աշխատանքից լուրջ դժգոհություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հատկապես զայրացած է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վրա: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

«Վերջինս պաշտոնավարման ողջ ընթացքում աչքի է ընկել միայն «կոկորդիլոս», «հեկտար», «մորքուրի հարս» թեմաներով»,– գրում է պարբերականը:

Ըստ թերթի աղբյուրների` վարչապետի համբերության բաժակը լցվել է. Փաշինյանը Սարգսյանին ու էլի մի քանի պաշտոնյաների զգուշացրել է, որ ինչքան էլ իր հետ քայլած լինեն, այսպես շարունակվել այլևս չի կարող, այն է՝ նման կերպ աշխատելու պարագայում ներում չի լինելու: