Անհասկանալի օրակարգ է. կառավարությունը սխալ ուղղությամբ է գնում. ՀՅԴ անդամ

ՀՅԴ-ն Կառավարության նախագծի շատ դրույթներ անընդունելի է համարում: «Մեր անհամաձայնությունը երկու հարցի է վերաբերում, առաջինը՝ մեթոդաբանությանը, և երկրորդը՝ քաղաքականությանը: Այն մեթոդաբանությունը, որով առաջնորդվել է Կառավարությունը, մեղմ ասած, հակագիտական է»,- «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ ոլորտային հանձնախմբի համակարգող խորհրդի անդամ Արթուր Խաչատրյանը:

Անդրադառնալով Կառավարության կառուցվածքային փոփոխությանը և օպտիմալացմանը, Ա. Խաչատրայնն ընդգծեց, որ Կառավարությունը պետք է հիմնավորեր, թե ինչու է գնում նախարարությունների թվի կրճատման, և հստակեցներ, թե արդյունավետության բարձրացում ասելով՝ ինչ է նկատի առնվում, ինչպես է դա չափվում և ինչ մեթոդաբանությամբ է գնահատվում:

«Օպտիմալացման առաջին քայլը պետք է լինի խնդրի ձևակերպումը, հետո այդ խնդիրը լուծելու համար գործընթացների և գործառույթների հստակեցումը, այնուհետև պետք է հաշվարկվի գործընթացի ռեսուրսային պահանջարկը… Օպտիմալացումը պետք է լինի շղթայի վերջին օղակը, ոչ թե առաջին»,- նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով նաև, որ անհասկանալի օրակարգ է, և Կառավարությունը սխալ ուղղությամբ է գնում:

Մանրամասն՝ տեսանյութում: