Արհեստական կրճատումը որևէ լավ տեղ չի տանելու․ Մանե Թանդիլյան

«Այն, որ պետական ապարատը օպտիմալացման և արդյունավետության բարձրացման խնդիր, ակնհայտ է, միևնույն ժամանակ պետք է հասկանալ՝ ինչպես դա անել։ Այն, որ վաղը մի քաղաքացի կարող է արթնանալ և այլևս աշխատանք չունենալ, ընդունելի չէ։ Բացի այդ, մենք հաստատել ենք բյուջե, որտեղ նաև աշխատավարձերի ֆոնդեր ենք հաստատել, որովհետև նախ պետք է հասկանալ, թե դա ինչ ազդեցություն է ունենալու և ինչպես է կառավարությունը պատկերացնում այդ գործընթացը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։ Նրա խոսքով՝ մարդուն աշխատանքից հանելու գործընթացը տևական պրոցես պետք է լինի և պետք է տրվի ժամանակ մարդկանց այլ ձևաչափով աշխատանք գտնելու և իր հմտությունները զարգացնելու։

«Ընդհանրապես քաղաքացին որտե՞ղ է լավ աշխատում, որտեղ իրացվում է իր պոտենցյալը, և մասնագետները, որոնք հասնում են որոշակի հաջողությունների իրենց կրթական և մասնագիտական ոլորտներում նրանք նաև այլ հանգամանքներից ելնելով են հասել այդտեղ»,-ասաց նա։