Բաքվում դժգոհ են Փաշինյանի` Իրան կատարած այցի արդյունքներից. բողոքի ակցիա է անցկացվել

Ադրբեջանական երիտասարդական ազգայնական կազմակերպության անդամները բողոքի ակցիա էին անցկացրել Ադրբեջանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան շենքի դիմաց, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Ակցիայի մասնակիցները դժգոհ էին Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցից և այն աջակցությունից, որը Իսլամական հանրապետության ղեկավարությունն հայտնում է Հայաստանին։

Ակցիայի մասնակիցներին առանձնակի զայրացել էր «Արցախը Հայաստան է և վերջ» գրության ֆոնին Փաշինյանի սելֆին։

Ցուցարարներն այսպիսի կարգախոսներ ունեին. «Թող Ադրբեջանը միասնական լինի, իսկ նրա մայրաքաղաքը Թավրիզում լինի», «Արցախը մերն է և մերն է լինելու» և այլն։

Ադրբեջանական ԶԼՄ–ները նաև հայտնում են, որ Իրանում է ձերբակալված են այն 30 տեղի ադրբեջանցիները, որոնք Թավրիզում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի ժամանակ ծածանել են Ադրբեջանի դրոշը և այրել Հայաստանինը։

Աղբյուրը`https://bit.ly/2HeadWL