Փաշինյանը կրկին երթ է անում. նա նաև հայտարարությամբ հանդես կգա

Վարչապետի խոսքով` երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին: Այն ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների:

Մարտի 1-ին, ժամը 18.30-ին երթով Ազատության հրապարակից գնալու ենք Մյասնիկյանի հուշարձան: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա խոստացավ նաև այդ օրը ուղերձով դիմել ժողովրդին:

«Լրանում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների 11 տարին։ Քննարկումների արդյունքում որոշեցինք, որ այդ օրը նշանավորել քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան: Այս երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին: Այս երթը ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների»,–ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ երթով հարգանքի տուրք կմատուցեն 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերին և ընդհանրապես քաղաքական բռնության բոլոր զոհերին:

Աղբյուրը՝ armeniasputnik.am