Փաշինյանը շշուկներին չի հավատում, անձամբ է հետևում մամուլին

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունների մոտ միտում է նկատվում հատկապես լրատվականների եւ սոցցանցերի հրապարակումները «կառավարելի» դարձնելու հարցում:

«Բան այն է, որ ներիշխանական խնդիրների մասին վարչապետը իմանում է ոչ միայն այն անձանցից, որոնք շշնջում են իր ականջին կամ ի պաշտոնե զեկուցում են տեղեկատվական հոսքերի մասին, այլեւ անձամբ է տեղեկություններ հավաքում մամուլից եւ, որպես ակտիվ օգտատեր, սոցիալական ցանցերից:

Ըստ մեր աղբյուրների, եթե սոցցանցերի հարցը իշխանական «սպասարկողներն» ու ֆեյքերը կարողանում են մի կերպ «փակել» եւ վարչապետ Փաշինյանին հասցնել համեմատաբար «զտված» տեղեկատվություն՝ առաջարկելով մաքրել այս կամ այն ինֆորմացիան, ապա կայքերի եւ թերթերի հարցում, այսպես կոչված, «լյապեր» շատ են լինում:

Փաշինյանն առանձին թերթեր անձամբ է կարդում՝ չվստահելով զեկուցողներին եւ չսպասելով մոնիտորինգին ու դրանից բխող վերլուծություններին: Թերեւս այդ է նաեւ պատճառը, որ իշխանական եւ իշխանամերձ շրջանակները ակտիվորեն սկսել են լրատվականներ բացել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: