Ո՞րն է հասարակական կազմակերպություն բացելու Արփինե Հովհաննիսյանի նպատակը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, բացի փաստաբանական գործունեությունից, մտադիր է զբաղվել նաեւ իրավապաշտպան գործունեությամբ, եւ նոր բացված հասարակական կազմակերպությունը հենց այդ նպատակով է:

Հովհաննիսյանը նախկինում լինելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար եւ բավական լավ կապեր ունենալով ԵԽԽՎ-ում՝ ուզում է այդ հասարակական կազմակերպության միջոցով ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովին ներկայացնել այն մտահոգությունները, որոնց մասին արդեն մի քանի անգամ խոսել է մամուլում:

Մոնիթորինգի հանձնաժողովի հաջորդ այցը Հայաստան սպասվում է մինչեւ մարտի 15-ը, եւ Հովհաննիսյանը պատրաստվում է հանձնաժողովի հետ հանդիպել ոչ թե որպես նախկին պատգամավոր, այլ արդեն որպես ՀԿ ղեկավար»

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: