Հայաստանի կառավարության կառուցվածքը կփոխվի մեկ ամսվա ընթացքում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի կառավարությունը փաստացի ձևավորված է, նրա կառուցվածքն այժմ քննարկվում  է: Այս մասին Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ կառավարության կառուցվածքը կփոխվի մեկ ամսվա ընթացքում:

«Փաստացի այն արդեն ձևավորվել է: Մենք նախատեսում ենք կառավարության կառուցվածքը փոխել, այժմ այդ հարցի շուրջ քննարկումներ են, մենք փոփոխություն կունենանք մեկ ամսվա ընթացքում»,- ասել է նա:

Աղբյուր` Panorama.am