Արսեն Թորոսյանը վերանշանակվեց առողջապահության նախարարի պաշտոնում

Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնում նախագահի ստորագրած հրամանագրով այսօր նորից նշանակվեց Արսեն Թորոսյանը։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արսեն Թորոսյանին նշանակել առողջապահության նախարար», – ասված է հրամանագրում։