Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել:
Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում։ Այն պահին այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»,- ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք` Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:
Աղբյուրը՝ armeniasputnik.am