Պաշտոնանկություններ՝ մի շարք գերատեսչություններում

Հանրապետության մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից: ՀՀ վարչապետի որոշմամբ, Արման Բոշյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:

Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից, Հայկ Սարգսյանը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից, Ռուբեն Ռուբինյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ, Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից, Արմեն Փամբուխչյանն էլ ազատվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Տիգրան Ուլիխանյան  ազատվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։

Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններով նրանք «Իմ քայլը» դաշինքով ստացել են պատգամավորական մանդատներ:

Աղբյուրը՝ 168.am