«Հրապարակ» օրաթերթը պարզել է, թե Արմեն Սարգսյանը երբ կտեղափոխվի նախագահական նստավայր։
Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ օրենքը, ըստ որի` Բաղրամյան 26–ը դառնում է նախագահի նստավայր ։ «Հրապարaկ» օրաթերթին այս մասին ասել է նախագահականի աղբյուրը։
«Ե՞րբ եք տեղափոխվելու» հարցին ի պատասխան նախագահականից ասել են` ամենայն հավանականությամբ` հունվարին։
«Ամանորին այնտեղ չեք լինի՞։ «Չեմ կարծում»։ Իսկ ինչպե՞ս եք օգտվելու դահլիճներից, որոնք վարչապետի հետ ընդհանուր օգտագործման են. ո՞վ է տոնածառը դնելու, երեխաներին ինչպե՞ս եք ընդունելու»,– հարցրել է թերթի թղթակիցը։
Աղբյուրը հայտնել է` այս պահին քննարկումներ են ընթանում։ Ըստ ամենայնի, կընտրվի հետևյալ ֆորմատը` սահմանային գոտու երեխաների այց` Ձմեռ պապի և Ձյունանուշի ուղեկցությամբ, կթիրախավորվեն օգնության կարիք ունեցող մանուկները ևս։