Հայաստանն առաջիկա հինգ տարիներին կառավարելու ծանր պարտականությունը Ձեր ուսերին է. Երուսաղեմի պատրիարքի նամակը Փաշինյանին

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

«Հայ ժողովուրդը ազատ և ժողովրդավար կերպով կազմակերպված այս ընտրությանն իր վստահության քվեն տվեց Ձեզ և Հայաստանի Հանրապետությունն առաջիկա հինգ տարիներին կառավարելու ծանր պարտականությունը դրեց Ձեր ուսերին:

Աղոթում ենք, որ Աստված Ձեզ շնորհի իմաստնություն և համբերություն, որպեսզի կարողանաք հաղթահարել Հայաստանի Հանրապետության ու Արցախի առջև ծառացած անվտանգության, տնտեսական մարտահրավերները և մեր բազմաչարչար ժողովրդի համար ապահովեք արժանավայել ու բարեկեցիկ կյանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասվում է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակում: