«Թող իմ հեղինակած երգը, լինի իմ ապաքաղաքական նվերը ձեզ»․ Աշոտյանը ներկայացրել է իր հեղինակած երգն ու տեսահոլովակը (Տեսանյութ)

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ինձ խոստացիր» երգի հոլովակը, որի խոսքերի հեղինակն ինքն է:

Տեսահոլովակին կից նա գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, շատ է քաղաքականությունը մեր կյանքում: Վաղվանից մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Թող իմ հեղինակած այս երգը այսօր լինի իմ ապաքաղաքական նվերը ձեզ»։