Ովքե՞ր են գլխավորում ՀՀԿ ցուցակը. ութնյակը հայտնի է

«Ժամանակ» օրաթերթը հրապարակել է ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին ութնյակի մասին իր ունեցած տեղեկությունները։ Ըստ թերթի` ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը, որի կհաջորդեն Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մենուա Հարությունյանը, Կարինե Աճեմյանը:

«Փաստորեն, 2017թ. ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում Տարոն Մարգարյանին փոխարինել է Դավիթ Շահնազարյանը»,– գրում է թերթը:

Հիշեցնենք` նախընտրական ցուցակների ԿԸՀ ներկայացման ժամկետը լրանում է այսօր` նոյեմբերի 14-ին, ժամը 18։00։ Քաղաքական ուժերը մինչ այդ հրաժարվում են հրապարակել իրենց ցուցակները։