Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել նրանք

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը։

Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք կարևորվել է ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններում Արցախի և Հայաստանի փոխգործակցության խորացումը:

armeniasputnik.am