Ինքնասպան է եղել ԱԺ նախկին պատգամավոր «Կարամելի Հարութը»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող քարի արտադրամասերից մեկի վարչական շենքի 2-րդ հարկի հյուրասենյակում հայտնաբերվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Կարամելի Հարութ» մականվամբ, Երևան քաղաքի բնակիչ Հարություն Ղարագյոզյանի դին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը, նույն վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Եղվարդի բաժնի պետ Դավիթ Գևորգյանը, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանը: Այս պահին նշված վայրում աշխատում են նաև մեծ թվով քննիչներ: Ոստիկաններն ու քննիչները բազմոցի վրա հայտնաբերել են Հ. Ղարագյոզյանի դին՝ ձեռքին էլ ոսկեգույն ատրճանակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել: