Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը մտավ խորհրդարան՝ ԱԺ նախագահի եւ պատգամավորների հետ բանակցելու:
«Ես հիմա կփորձեմ մեր գործընկերների տեսակետը իմանալ, թե ինչպես պետք է հաղթահարենք իրավիճակը: Պատկերացնում եմ, որ մենք համաձայնության կգանք եւ արտահերթ ընտրություններ տեղի կունենան: Ես հրաժարական կտամ, իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի՝ մարդկանց չգրգռելու համար: Ես հրաժարական տված լինեմ, իսկ նրանք թեկնածու առաջադրեն, պարզապես կբորբոքեն մարդկանց: Հույս ունեմ, որ մեր գործընկերներն այս իրավիճակը ճիշտ կգնահատեն»,- ասաց Փաշինյանը:
Հրացին՝ հնարավո՞ր է, որ ուժերի հետ համաձայնագիր կնքվի, վարչապետն ասաց. «Վատ չի լինի, որ նաեւ համաձայնագիր ստորագրենք»:
Լրագրողի հարցին՝ կրկին ուժի մե՞ջ է դեկտեմբերի 15-ին ընտրությունների գնալը, վարչապետը նշեց, որ հնարավոր է ավելի շուտ լինի, բայց դա բանակցությունների արդյունքում պարզ կդառնա: «Ընտրություններն ավելի շուտ են ստացվում, քան դեկտեմբերի 15-ն է»:
Աղբյուրը՝ armtimes.com