Ֆրանսիայի նախագահի սկանդալային լուսանկարները զարմացրել են հանրությանը

Ֆրանսիայի բնակիչները զայրացել են` տեսնելով սևամորթ կիսամերկ տղամարդկանց և նախագահ Էմանուել Մակրոնի լուսանկարները։ Այս մասին հայտնում է Sputnik Ֆրանսիան։

Սկանդալային լուսանկարներն արվել են Ֆրանսիայի առաջնորդի` Կարիբյան ծովում գտնվող Սեն Մարտեն կղզի (որն անցած տարի տուժել էր «Իրմա» փոթորկի ժամանակ) կատարած ուղևորության ժամանակ։

Համացանցի օգտատերերին զայրացել է այն, որ լուսանկարներում տղամարդիկ անհարգալից ժեստեր են անում, և նրանց տաբատների տակից երևում են անդրավարտիքները։

armeniasputnik.am