Սեպտեմբերի 29-ին կկայանա «Սասնա Ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարը: Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ կուսակցությունը անդամներ կունենա համագումարից հետո, սակայն բազմաթիվ մարդիկ են դիմել անդամակցելու համար:
«Բնականաբար մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին: Մեր շանսերը վատ չենք գնահատում: Հաշվի ենք առնում, որ գտնվում ենք հետհեղափոխական անցումային շրջանում, դասական վիճակ չէ և դասական կանխատեսումները անտեղի են: Մենք վստահ ենք, որ մեծ հենարան ունենք ժողովրդի մեջ, որը բազմիցս տեսել ենք: Մոնիտորնգ չենք արել և թվեր չենք կարող ասել: Կարծում եմ հնարավորություն ունենք այս ձևաչափով մուտք գործել քաղաքական ասպարեզ և ներկայացնել մեր ծրագրերը և փորձել լուրջ գործոն դառնալ քաղաքական դաշտում»,-ընդգծեց Վարուժան Ավետիսյանը:
Լուսին Ղազարյան
Աղբյուրը՝ primenews.am