«Ախպեր, ոչ ռուսերենդ ա բանի պետք, ոչ էլ` անգլերենդ…Ի՞նչ անպայման է հայերեն չխոսելը, էդ ի՞նչ քաղքենիություն է». Կոնստանտին Տեր Նակալյան

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ասում ա` մի հատ խուլ գեղից մեկը գործերը դզում ա ու գնում ա Ամերիկա: Մի ամիս հետո զանգում ա, սաղ գեղը հավաքվում ա, որ խոսան հետը: Մեկը հարցնում ա.

– Վալոդ, էդ ճի՞շտ ա, որ էդ Ամեռկան տենց զարգացած ա:

– Հաաաա, Հենդո, չես պատկերացնի, իմալ զարգացած, իմալ զարգացած… հրեն, 2 տարեկան նաֆարն էլ անգլերեն ա խոսում:

Հիմա մեր Դուչեն ա… ախպեր, ոչ ռուսերենդ ա բանի պետք, ոչ էլ` անգլերեդ: ՄԱԿ-ի աշխատանքային միակ լեզուն էլ չի անգլերենը: Աշխատակազմումդ էլ աղանդվոր վարսավիրներից բացի, պետք է, որ թարգմանիչներ էլ լինեն: Ի՞նչ անպայման է հայերեն չխոսելը, էդ ի՞նչ քաղքենիություն է»: