Միջազգային սկանդալ է հասունանում. Ինչ կապ կա միլիոնավոր դոլարների խարդախության մեջ մեղադրվող հայ գործարարի և Էրդողանի միջև

Ինչպես LosArmNews.com կայքն ավելի վաղ ներկայացրել էր՝ քաղաքացին, ով մեղադրվում է Washakie Renewable Energy -ի դեմ իրականացրած խոշոր չափերի խարդախության մեջ, հայտնվել է դատարանում: Լև Ասլան Դերմընն, ով հայտնի է որպես Լևոն Թեմենջյան, դատարանում փողերի լվացման գործում իրեն մեղավոր չի ճանաչել:
 
Եթե մեղքն ապացուցվի, նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում:
 
Լևոն Թեմենջայնից բացի այս գործում որպես մեղադրյալ ներգրավված են ևս երկու անձիք. Նրանք երեքն էլ մեղադրվում են 511 միլիոն դոլարի խարդախության մեջ. շոշափվում է Քինգսթոնի և նրա եղբոր՝ Իսայիի անունները:
 
ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը փորձում է ցույց տալ, որ հայ գործարարն ով եղել է Քինգսթոնների բիզնես գործընկերը, սերտ կապեր ունի Թուրքիայի՝ մասնավորապես նախագահ Ռեջեփ Թայիփ Թրդողանի հետ: Ի դեպ, հայ գործարարի շահերն այս պահին պաշտպանում է փաստաբան Մարկ Կիրակոսն, ով տարբեր հարցերում օգնում է Թուրքիայի վարչապետի հայ ընկերոջը :
 
Դատախազները հայտարարել են, որ Քինգսթոները ևս ունեցել են բիզնես հետաքրքրություններ Թուրքիայում: Թուրքական լրատվամիջոցների կողմից հրապարակված լուսանկարները ցույց են տալիս, որ անցյալ տարի Քինգսթոնը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Քինգսթոնը մեղադրվում է նաև Թուրքիայում բանկային հաշիվներից միլիոններ ձեռք գցելու և այնտեղից փախչելու մեջ`խուսափելու քրեական հետապնդումից: Չնայած սրան, նշենք, որ Իսայի Քինգսթոնը հերքել է այդ մեղադրանքները:
 
Գործի քննությունը դեռ ընթացքի մեջ է. նոր դատավարության համար հստակ օր դեռևս չի նշանակվել: