Մոդրիչն առաջին մեկնաբանությունն է տվել տարվա լավագույն ֆուտբոլիստ դառնալուց հետո

Ինչպես տեղեկացնում է armsport.am կայքը՝ Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի ընտրանու կիսապաշտպան Լուկա Մոդրիչն առաջին մեկնաբանությունն է տվել տարվա լավագույն ֆուտբոլիստ դառնալուց հետո:

«Ցանկանում եմ շնորհավորել Ռոնալդուին և Սալահին, քանի որ նրանք հրաշալի մրցաշրջան են անցկացրել: Վստահ եմ, որ ապագայում նրանք կրկին տվյալ մրցանակին հավակնելու հնարավորություն կստանան:

Այս նվաճումը ոչ միայն իմ, այլ թիմակիցներիս արժանիքն է: Բացի այդ, այս նվաճումն իմ ընտանիքի համար է»,- Մոդրիչի խոսքն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: