«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բա ԱԺ հարկադիր լուծարումն ինչ՞ խնդիր է լուծում․․․
Լուծարում են այն, ինչն այլևս պիտանի չէ, չի ծառայում իր նպատակին․․․
Մի կողմ թողնենք այն, որ ներկա պայմաններում ԱԺ-ն ցրելու իրավական նախադրյալներ, այդ թվում՝ նաև՝ սահմանադրական հիմքեր առկա չեն․․․
Բայց, ով՞ կարող է նշել գեթ մեկ հիմնավոր պատճառ՝ ԱԺ-ն ցրելու համար։ Այդ ինչ՞է անում գործող կառավարությունը՝ Հայաստանում կյանքը բարելավելու ուղղությամբ, որին խանգարում է Ազգային ժողովը։ Ով՞ կարող է մատնանշել կառավարության կողմից ներկայացված մի նախաձեռնություն, որը տապալվել է Ազգային ժողովում․․․
Ոչ ոք, քանի որ չկա այդպիսի դեպք․․․
Ու շատ հետաքրքիր է, թե ովքեր են գալիք օրենսդիրները, և ինչով՞ են նրանք գերազանցելու ներկաներին․․․
Թեման շատ ծավալուն է, և մնացած նկատառումներս կարտահայտեմ ավելի ուշ․․․»,– գրել է պատգամավորը։